Արա Գուրզադյան
Արա Գուրզադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1953 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2003 (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1975) |
Մասնագիտություն | նկարիչ և խմբագիր |
Աշխատավայր | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն |
Ծնողներ | հայր՝ Սարգիս Գուրզադյան |
Պարգևներ և մրցանակներ |
Արա Սարգսի Գուրզադյան (սեպտեմբերի 11, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2003[1]), հայ նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա[2], «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր։
Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Գուրզադյանը ծնվել է 1953 թվականին, Երևան քաղաքում։ 1970 թվականին ավարտել է ֆիզիկոմաթեմատիկական թեքումով դպրոց և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1975 թվականին ավարտել է համալսարանն ու ստացել ֆիզիկոս-տեսաբանի որակավորում։ Որպես գիտաշխատող մի քանի տարի աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1982-2003 թվականներին դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում[3][4]։ Եղել է նույն կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված Կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, դասավանդել է Արվեստի պատմություն, Կրոնի պատմություն, Կերպարվեստ և Մշակութաբանություն։
1992-1997 թվականներին ապրել և աշխատել է Գերմանիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում։
Եղել է «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութային եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիր[5]։ Թարգմանությունների հեղինակ և համահեղինակ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ[6] և գրքերի խմբագիր է։
2002 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ մշակութային կյանքի զարգացման և մշակույթի ոլորտում մեծ նվաճումների և ներդրման համար։
Արա Գուրզադյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի «Ակադեմիա պատկերասրահում»։ Ունի բազմաթիվ մասնավոր հավաքածուներ Հայաստանում և արտասահմանում։
Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջիկը՝ Մարիամ Գուրզադյանը գերմանակական լեզուների մասնագետ է[7]։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասել, Ֆրայբուրգ, Շտուտգարտ (1992-1997)
- «Ակադեմիա պատկերասրահ» (Երևան, 2001)
- Ցուցահանդես՝ նվիրված «Ակադեմիա պատկերասրահի» 50 ամյակին (2004)
- «Հայացք հայացքի ետևում», «Ակադեմիա պատկերասրահ» (2004)
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»[8]
- Վասիլի Կանդինսկի «Հոգևորն արվեստում», (համահեղինակ)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «...ԿԱ ԱՅԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ»
- ↑ «AZG Armenian Daily - WAP-version». www.azg.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Անկշռելիությունը վտանգավոր վիճակ է, քանզի իրականանում է աբստրակցիայի սահմանի վրա
- ↑ «արա գուրզադյան. երկու խոսք». www.arteria.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Continuing Resources(չաշխատող հղում)
- ↑ «ՌՈՒԲԻԿՈՆ». roubicon.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Շաք Գերհարդ; Մշակույթի նախարարություն ՀՀ, eds. (2009). Գերմանիայի շաբաթների բացումը 20.03.2009,15.00. Հորթս Յանսեն։ Կազմ.՝Շաք Գերհարդ,թարգմ,՝Մ.Գուրզադյան, ՀՀ Մշ.նախ. Translated by Գուրզադյան Մարիամ. Ե.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Արա Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Կանդինսկի, Վասիլի; Գուրզադյան, Արա; Խաչիկօղյան, Սերգեյ (2000). Հոգևորն արվեստում։ Էսսեներ = Uber das geistige in der kunst. Արվեստ. Հայաստանի ազգային պատկերասրահ. Երևան: Սարգիս Խաչենց. ISBN 9789993059127.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Գուրզադյան Արխիվացված 2021-10-02 Wayback Machine